ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Լիբանանում օգոստոսի 5-ը  հայտարարվել է համազգային սգո օր

Լիբանանում օգոստոսի 5-ը  հայտարարվել է համազգային սգո օր

Լիբանանի վարչապետ Հասան Դիաբն օգոստոսի 5-ը համազգային սգո օր է հայտարարել Բեյրութում այսօր տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի հիշատակին: Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։

Հիշեցնենք, որ հզոր պայթյուն է տեղի ունեցել Բեյրութի ծովային նավահանգստի շրջանում՝ Լիբանանի ռազմածովային ուժերի բազայի հարևանությամբ:

Ըստ տեղեկությունների՝ պայթյունի հետևանքով առնվազն 10 մարդ մահացել է, հարյուրավորները՝ վիրավորվել: Նրանց տեղափոխել են տարբեր հիվանդանոցներ:

  • Կիսվել: