կիրակի, հուլիս 19
19 / 7 / 2026
Լիբանանում հայ խաղաղապահների կյանքին վտանգ չի սպառնում. Աննա Նաղդալյանը

Լիբանանում հայ խաղաղապահների կյանքին վտանգ չի սպառնում. Աննա Նաղդալյանը

Լիբանանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Լիբանանում գտնվող հայ խաղաղապահների հետ. վերջիններիս հետ դեսպան Վահագն Աթաբեկյանի կողմից կապ է հաստատվել նաև այսօր առավոտյան։ Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: 

Նա նշել է, որ դեսպանի հաղորդմամբ` խաղաղապահներն իրենց ծառայությունն իրականացնում են հարավային սահմանի ուղղությամբ, որը բավական հեռու է տեղակայված դեպքի վայրից։

Խաղաղապահների կյանքին վտանգ չի սպառնում, և նրանք շարունակում են իրականացնել իրենց բնականոն ծառայությունը

  • Կիսվել: