հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Լիբանանի օդանավի կործանման հետևանքով զոհվել է հայ օդաչուն

Լիբանանի օդանավի կործանման հետևանքով զոհվել է հայ օդաչուն

«Արեւելք» ի  Պէյրութի  աղբիւրը կը հաղորդէ, որ Լիբանանի Ղոսթա շրջանին մէջ    եղած օդանաւի արկածին հետեւանքով զոհուած հայորդիին կը կոչուի Ճօրճ Շիրիքճեան։

Կը նշուի նաեւ, որ մեր հայրենակիցը օդաչու է, իսկ իր վարած օդանաւը նախատեսուած է Լիբանանի  տարածքով մէկ շրջագայելու համար։ Կը հաղորդուի նաեւ, որ արկածին հետեւանքով  զոհուած են երկու այլ անձեր, որ կը կոչուին ՝  Ժոէլ Մուսա եւ Ժատ Մուսա (շատ հաւանաբար անոնք քոյր եղբայր են)։ 

Արկածէն անմիջապէս ետք շրջան ժամանած են ԱԻՆ-ի  միաւորներ, իսկ բանակային ուժերուն պատկանող  ուժեր  պաշարած են շրջանը՝  յաւելեալ քննութիւններ կատարելու համար։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Լիբանանում օդանավ է կործանվել. կան զոհեր:

 

  • Կիսվել: