երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Լիահույս ենք, որ Ձեր դիվանագիտական փորձը պիտի ծառայեցնեք Հայրենի մեր երկրի պայծառության. Երուսաղեմի հայոց պատրիարքը՝ Վահագն Խաչատուրյանին

Լիահույս ենք, որ Ձեր դիվանագիտական փորձը պիտի ծառայեցնեք Հայրենի մեր երկրի պայծառության. Երուսաղեմի հայոց պատրիարքը՝ Վահագն Խաչատուրյանին

Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը շնորհավորական նամակ է հղել Վահագն Խաչատուրյանին՝ ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Այս մասին հայտնում է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը Ֆեյսբուքի իր էջում:
 
«Մեծայարգ Տիար Վահագն Խաչատուրեան
Նորընտիր Նախագահ Հայաստանի Հանրապետութեան
Երևան
 
Յարգարժան Տիար Խաչատուրեան,
 
Այսու կու գանք շնորհաւորել Ձերդ Վսեմութեան, Հայաստանի Հանրապետութեան հինգերորդ նախագահի ընտրութիւնը և կ’աղօթենք առ Աստուած, որ կոչուելով այս պատասխանատու պաշտօնին՝ լաւագոյնս կատարէք Սահմանադրութեամբ ստանձնելիք Ձեր պարտականութիւնները:
 
Լիայոյս ենք, որ երկար տարիներու Ձեր դիւանագիտական փորձը պիտի ծառայեցնէք Հայրենի մեր երկրի պայծառութեան, տնտեսութեան զարգացման և ժողովուրդի բարօրութեան: Աներկբայ ենք, որ Ձեր պաշտօնավարման տարիներուն ամէն ճիգ պիտի գործադրէք Հայրենիքի ու Արցախի խաղաղութեան և անվտանգութեան զօրացման ուղղութեամբ:
 
Տիար Խաչատուրեան, Տէրունակոխ Սուրբ Քաղաք Երուսաղէմէն մեր օրհնութիւնը կը յղենք Ձեզ և կ’աղօթենք, որ Աստուած պարգևէ Ձեզ լիառատ քաջառողջութիւն և գործոց բարեաց յաջողութիւն՝ յուսալով օր մը Ձերդ Վսեմութիւնը տեսնել Սուրբ Երկրին մէջ»,- ասված է նամակում: 

 

  • Կիսվել: