ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Լևոն Յոլյանը հրաժարական է տվել. հայտնի է պատճառը

Լևոն Յոլյանը հրաժարական է տվել. հայտնի է պատճառը

ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը հրաժարական է տվել: ArmLur.am-ի հետ զրույցում տեղեկությունը Յոլյանն անձամբ հաստատեց:

«14 տարի է ոլորտում եմ, որից 5 տարին պալատն եմ նախագահում, պաշտոնավարման քիչ՝ մեկ տարուց էլ պակաս ժամանակ էր մնացել, ու ընտանեկան, անձնական, այլ ծրագրերի հետ կապված գործեր կան, որոնցով այս պահին զբաղվելն ավելի կարևոր ու առաջնահերթ է»,- մեզ հետ զրույցում ասաց նա:

«Վաստակած հանգստի եք գնում»,- նկատեցինք: «Այլ ծրագրերի հետևից գնալն ու դրանք կյանքի կոչելը հանգստի մեկնել չէի անվանի»,- նշեց Լևոն Յոլյանը:

  • Կիսվել: