ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Լեհաստանում ՀՀ դեսպանը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենի հետ քննարկել է ռազմագերիների խնդիրը

Լեհաստանում ՀՀ դեսպանը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենի հետ քննարկել է ռազմագերիների խնդիրը

Մայիսի 21-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի Վարշավայի կենտրոնակայանում հանդիպեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրեն Մատեո Մեկաչիի հետ։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Արցախյան պատերազմի հրադադարից հետո հայ ռազմագերիների և գերեվարված անձանց վերադարձի խնդրին և միջազգային գնահատականներին։

Երկուստեք մտքեր փոխանակվեցին ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության կազմակերպչական հարցերի, ինչպես նաև ԵԱՀԿ կառուցվածքային բարեփոխումների ծրագրերի և Մարդկային հարթության տարեկան հանդիպման անցկացման շուրջ։

  • Կիսվել: