երեքշաբթի, հուլիս 14
14 / 7 / 2026
Լաթաքիայում բռնկված հրդեհն արդեն հասել է հայաբնակ Քեսապին

Լաթաքիայում բռնկված հրդեհն արդեն հասել է հայաբնակ Քեսապին

Սիրիայում Լաթաքիա նահանգում անտառային հրդեհներ են։ Արդեն 8-րդ օրն է, հնարավոր չէ մարել։ Տարածաշրջանում ուժեղ քամիներն ու շոգ եղանակը խոչընդոտում են հրշեջների աշխատանքին։ Հրդեհն արդեն մոտեցել է հայաբնակ Քեսապին։

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանից հայտնում են, որ այսօր հրդեհը նոր թափով է շարունակվում, և անմիջական վտանգի տակ է գտնվում Քեսապի առաջին գյուղը՝ Տիւզաղաճը։

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հայ համայնքի պատասխանատուների հետ մշտական կապի մեջ է։

Մինչ այս պահը օգնություն ցուցաբերելու նպատակով խմբեր են ժամանել հարևան երկրներից ու Կատարից:

Նշվում է, որ ավելի քան 15 հազար հեկտար անտառային տարածք է մոխրի վերածվել:
Հրդեհը դեռ շարունակում է տարածվել:

  • Կիսվել: