շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Լարված իրավիճակ Գեղարքունիքում. Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը

Լարված իրավիճակ Գեղարքունիքում. Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը

Այսօր՝ հունվարի 24-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում: Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերի  բնակիչները՝ ի նշան բողոքի, փակել են Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Ծովագյուղի վարչական տարածքի գլխավոր ճանապարհը և պահանջում են, որպեսզի կառավարությունը չեղյալ հայտարարի խոշորացման մասին որոշումը:

Ճանապարհի փակման հետևանքով խցանումը  արդեն հասնում է  1- 1,5 կիլոմետրի: Այս պահին գյուղացիների հետ բանակցում են ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանը և ոստիկանության Սևանի բաժնի ծառայության գծով տեղակալ Ղազար Դավթյանը: 

  • Կիսվել: