կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Լարված իրավիճակ Արմավիր քրեակատարողական հիմնարկում․ կալանավորները հարվածել են  ՔԿՀ ծառայողի

Լարված իրավիճակ Արմավիր քրեակատարողական հիմնարկում․ կալանավորները հարվածել են  ՔԿՀ ծառայողի

Երեկ ուշ երեկոյան Արմավիր քրեակատարողական հիմնարկում միջադեպ է գրանցվել, ազատազրկված անձինք անհնազանդություն են ցուցաբերել։ Նրանք խոչընդոտել են չնախատեսված խուզարկությանը, հարևան խցերից էլ հարվածել են դռներին, վիրավորել քրեակատարողական հիմնարկի ծառայողներին։

Իրավիճակը լարված է եղել շուրջ 40 րոպե։ Tert.am-ի տեղեկություններով` հարվածել են  քրեակատարողական հիմնարկի ծառայողի, տեղի է ունեցել քաշքշոց։

Իրավիճակին արձագանքել է Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանից․ «Չնախատեսված խուզարկություն է կատարվել, կալանավորի մոտից բջջային հեռախոս է հայտնաբերվել, որը չի ենթարկվել ներքին կանոնակարգին։ Կալանավորն ինքնավնասում է արել, տեղում անմիջապես բուժօգնություն է ցուցաբերվել։ Իրավիճակը հանգիստ է»։

 

 

  • Կիսվել: