շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Լարսն անցնելուն է սպասում ավելի քան 1000 հայկական բեռնատար

Լարսն անցնելուն է սպասում ավելի քան 1000 հայկական բեռնատար

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային մայրուղին միակ գործող ցամաքային ճանապարհն է, որը կապում է Հայաստանը Ռուսաստանի հետ, գրում է jnews.ge-ն:

Ռուս-վրացական սահմանը Հյուսիսային Օսիայի Վերին Լարս անցակետում հատելուն է սպասում ավելի քան 1000 հայկական բեռնատար։

Ընդհանուր առմամբ, վերջին տվյալների համաձայն, հերթում գրանցված է տարբեր երկրներից 2 889 բեռնատար, որոնցից 1 082-ը՝ Հայաստանից։

Խցանումների պատճառը Ռուսաստանից Վրաստան և Հայաստան զբոսաշրջային նպատակներով ուղևորվող քաղաքացիների մեծ հոսքն է։

Հիշեցնենք, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային մայրուղին միակ գործող ցամաքային ճանապարհն է, որը կապում է Հայաստանը Ռուսաստանի հետ։

 

  • Կիսվել: