La Repubblica․ ԱՄԷ-ի՝ ՕՊԵԿ-ից դուրս գալը կհանգեցնի պառակտման Մերձավոր Արևելքում
Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ)՝ Նավթ արտահանող երկրների կազմակերպությունից (ՕՊԵԿ) և ՕՊԵԿ+-ից դուրս գալու որոշումը կարող է հանգեցնել Մերձավոր Արևելքի պետությունների միջև պառակտման, հայտնում է La Repubblica թերթը։
«Այս որոշման հիմքում ընկած են տարաձայնությունները Սաուդյան Արաբիայի հետ և հակամարտությամբ պայմանավորված լարվածությունը», — նշում է թերթը։
Նշվում է, որ դրա հետևանքով մոտ ժամանակում համաշխարհային շուկայում հնարավոր է նավթի առաջարկի աճ, քանի որ կազմակերպությունից դուրս գալուց հետո ԱՄԷ-ն կավելացնի արդյունահանման հզորությունները՝ չհետևելով ՕՊԵԿ-ում սահմանված սահմանափակումներին։
Reuters գործակալությունը ապրիլի 28-ին ավելի վաղ հայտնել էր ԱՄԷ-ի՝ ՕՊԵԿ և ՕՊԵԿ+ կազմակերպություններից դուրս գալու մասին։ Երկրի դուրս գալը միավորումներից նախատեսված է մայիսի 1-ին։ Նշվում է, որ որոշումն ընդունվել է ԱՄԷ-ի «արտադրական քաղաքականության համապարփակ վերանայումից» հետո։


