շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
«Կժով աղջիկը» քանդակն ամբողջությամբ վերականգնվել է

«Կժով աղջիկը» քանդակն ամբողջությամբ վերականգնվել է

85 տարի առաջ մայրաքաղաքում տեղադրված «Կժով աղջիկը» քանդակն ամբողջությամբ վերականգնվել է:

Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաաքապետարանից՝ նախագծով բարեկարգվել է նաև հուշարձանի հարակից տարածքը: 

«Պատմական այն ժառանգությունը, որն ունի Երևանը, մեր ուշադրության կարիքն է զգում: Եվ, եթե տասնամյակներով այլ քաղաքականություն է վարվել, ապա դա չի նշանակում, որ 180 աստիճանով չպետք է փոխենք հիմա: Մենք շատ զգույշ պետք է վերաբերվենք այդպիսի արձաններին, մեր հուշարձան-շենքերին: Առհասարակ Երևանի պատմական ժառանգությանը պետք է վերաբերվել որպես սրբության»,- նշել է փոխքաղաքապետը:  

  • Կիսվել: