ուրբաթ, օգոստոս 28
28 / 8 / 2026
Կյանքից հեռացել է Նոյեմբերյանի նախկին համայնքապետ Կարեն Աբազյանը

Կյանքից հեռացել է Նոյեմբերյանի նախկին համայնքապետ Կարեն Աբազյանը

Կյանքից անժամանակ հեռացել է Նոյեմբերյանի նախկին համայնքապետ Կարեն Աբազյանը։ Այս մասին տեղեկանում ենք Բերդավանի ֆեյսբուքյան էջից։

«Դժվար է գտնել ճիշտ խոսքեր այս պահին, սա անհավանական, աղետալի կորուստ է՝ իրական մարդու, օրինակելի ընտանիքի, համայնքի և իր երկրի քաղաքացու։

Կարեն Աբազյանն իր նվիրվածությամբ՝ աշխատանքին ու ժողովրդին, վաստակել է հարգանքն ու սերը բոլորի կողմից, ովքեր ճանաչում էին նրան:

Աստված լույսերի մեջ պահի Ձեր հոգին...

Ձեր հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում»,- ասված է գրառման մեջ։

 

  • Կիսվել: