երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական նկարիչ Մասիս Գրիգորյանը

Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական նկարիչ Մասիս Գրիգորյանը

Մահացել է ՀՀ ժողովրդական նկարիչ, Հայաստանի նկարիչների միության անդամ Մասիս Գրիգորյանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի նկարիչների միությունը՝ ցավակցություն հայտնելով Մասիս Գրիգորյանի ընտանիքին և հարազատներին:

Մասիս Գրիգորյանը 1945 թվականին ավարտել է Գյումրիի Մերկուրովի անվան նկարչության դպրոցը, 1960 թվականին՝  Երևանի գեղարվեստի ուսումնարանը: 1963 թվականից դասավանդել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում, 1986-1991 թվականներին եղել է դեկան, 1990 թվականից՝ պրոֆեսոր։ 1962 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ էր:

Նրա հայտնի գործերն են՝ «Առաջին դասը», «Հեռավոր ձայներ», «Հավատարմություն», «Կեսօր», «Անտարբերություն», «Հերթափոխ», «Հարցի լուծում»:

  • Կիսվել: