կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Կվերանայվի շտապօգնության կանչերի գրանցման և դրանց արձագանքման մեխանիզմը․ Ավանեսյան

Կվերանայվի շտապօգնության կանչերի գրանցման և դրանց արձագանքման մեխանիզմը․ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը  անդրադարձել է շտապօգնության բժիշկների նկատամբ բռնության դեպքերին՝ հայտնելով, որ շտապօգնության ծառայության ձևաչափի և բովանդակության փոփոխության պիլոտային ծրագիր կյանքի կկոչվի։

«Վերահաստատում եմ` իրավունքի ողջ խստությամբ պետք է պատժվեն անձինք, որոնք դիմել են բռնության իրենց մասնագիտական պարտքը կատարող բժիշկների հանդեպ։ Միաժամանակ արձանագրենք, որ 2 դեպքում էլ շտապօգնությունը չի ուշացել և քաղաքացուն է հասել նորմատիվով սահմանված ժամկետում։

Շտապօգնության ծառայության ձևաչափի և բովանդակության փոփոխության պիլոտային ծրագիր ենք կյանքի կոչում։

Կվերանայվի կանչերի գրանցման և դրանց արձագանքման մեխանիզմը։ Ստեղծվելու են կենտրոնական դիսպետչերական կայաններ, կֆիլտրվեն կանչի ոչ ենթակա զանգերը և կուղղորդվեն տեղամասային բժշկին, որպեսզի այս օղակն իր պարտականությունների շրջանակում տրամադրի բուժօգնություն` թեթևացնելով շտապօգնության ծառայությունը»,- գրել է նա։ 

  • Կիսվել: