Կութ համայնքում երեկ կրակոցներ են լսվել. գյուղապետ
Գեղարքունի մարզի Կութ գյուղում երեկ՝ հուլիսի 19-ին, կրակոցներ են լսվել։ Այս տեղեկությունը NEWS.am-ի զրույցում ասաց Կութի համայնքապետ Սիմա Չիտչյանը։
«Երեկ 22։00-ի սահմաններում էր, օդ կրակոցներ ենք լսել: Ով որ դրսում է եղել, ինքն է լսել։ Գյուղի ուղղությամբ չեն կրակել»,- ասաց գյուղապետը։
Նա ասաց, որ այս պահին հանգիստ վիճակ է գյուղում. «Ոչ մի բան չկա, հանգիստ, հանդարտ է»։