շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կունենանք տարբերակված ուղեվարձի սակագին տարբեր ուղևորների համար. Գրիգորյան

Կունենանք տարբերակված ուղեվարձի սակագին տարբեր ուղևորների համար. Գրիգորյան

Միասնական տոմսային համակարգով տարբեր տոմսային պրոդուկտներ են մշակվել, որոնք իրենց բովանդակությամբ նախատեսված են տարբեր խմբերի համար։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Զբոսաշրջիկը, որը  մի քանի օրով գտնվում է Երևանում, տրամաբանություն չկա, որ ձեռք բերի ամսական, եռամսյակային կամ տարեկան տոմս։ Այն սակագինը, որն այսօր կա, և նույնիսկ այն սակագինը, որն առաջարկվում է նախագծով, չի բերելու նրան, որ ինքնարժեքը փակվի։ Այսինքն, բացի ուղևորի վճարած գումարից, այսպես թե այնպես, համայնքային բյուջեից պետք է սուբսիդավորվի այդ ուղևորությունը, որպեսզի ինքնարժեքը ծածկվի»:

Բացի այդ՝ փոխքաղաքապետը հավելեց, որ նախագիծը միտված է նրան, որ բավականին բարձր սուբսիդիայի ծավալն ինչ-որ չափով նվազի. «Այս փոփոխությամբ մենք չենք ունենում այն իրավիճակը, որ մեր տրանսպորտային համակարգն ինքն իրեն սպասարկում է, մեկ է, կողքից լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտություն լինելու է։ Այս նախագիծն ուղղված է նրան, որ ունենանք տարբերակված մոտեցում տարբեր ուղևորների նկատմամբ, այսինքն՝ ում որ պետք է սուբսիդավորել՝ սուբսիդավորվի, ում որ չէ՝ չսուբսիդավորվի»։

Միասնական տոմսային համակարգի եւ նոր սակագների մասին առավել մանրամասն կարող ենք տեսնել այստեղ:

  • Կիսվել: