երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Կտրուկ աճել է հրդեհների առաջացման և տարածման վտանգը․ ՔՏՀԱՏՄ-ն հորդորում է զգուշավոր լինել

Կտրուկ աճել է հրդեհների առաջացման և տարածման վտանգը․ ՔՏՀԱՏՄ-ն հորդորում է զգուշավոր լինել

Վերջին օրերին մեր Հանրապետության ամբողջ տարածքը գտնվում է Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված՝ անտառային բուսածածկ և խոտածածկ վայրերում կտրուկ աճել է հրդեհների առաջացման և տարածման վտանգը։

Ելնելով ստեղծված իրավիճակից՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը կրկին հիշեցնում է, որ անհրաժեշտ է ցուցաբերել առավելագույն զգուշավորություն և խստորեն պահպանել հրդեհային անվտանգության հետևյալ կանոնները։

Արգելվում է՝

  •  նետել այրվող լուցկի կամ ծխախոտի չմարած մնացորդ,
  • այրել չոր խոտի խոզանը-(բացի վերահսկելի այրումից, որն իրականացվում է սահմանված կարգով, որոշակի ժամանակահատվածում՝ տեղական իշխանությունների թույլտվությամբ),
  • շահագործել անսարք սնուցման համակարգով մեքենաներ,
  • օգտվել բաց կրակից՝ վառելիքով լիցքավորված մեքենաների շրջակայքում,
  • Որսի համար օգտագործել դյուրավառ և մարմրող նյութերից փամփուշտի խիցեր,
  • թողնել (թափել) քսայուղով, բենզինով, կերոսինով և այլ դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր,
  • բացատներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել ճառագայթներն ու հրդեհի բռնկման պատճառ լինել։

Հրդեհների կանխարգելման համար արգելվում է՝

  • Վառել խարույկներ, խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում՝ այն միներալիզացված շերտով առանձնացնելով խոտածածկ հատվածից և վերջում մարել ջրով կամ` ծածկել հողով։

  • Կիսվել: