ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Կտորից դիմակներ մի կրեք. Արսեն Թորոսյան

Կտորից դիմակներ մի կրեք. Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր գործադիրի նիստում քաղաքացիներին խնդրեց չկրել կտորե դիմակներ, եթե հնարավոր է կրել բժշկական եռաշերտ դիմակներ:

Նրա խոսքով՝ ավելի վաղ հնչած խնդրանքը, թե եթե կան ֆինանսական խնդիրներ, որը սակայն հնարավոր չէ գնել բժշկական դիմակներ, կարելի է կրել նաև կտորե դիմակներ, որոնք սակայն չեն կարող փոխարինել բժշկականին։

«Մենք հիմա տեսնում ենք, որ մոդայիկ է դարձել կտորե դիմակ կրելը: Ես խնդրում եմ կտորե դիմակ չկրել, եթե հնարավոր է կրել բժշկական դիմակ, քանի որ այն մի քանի անգամ ավելի լավ է պաշտպանում:

Այսինքն, կտորե դիմակ կրելը միայն պետք է ֆինանսական խնդիրներով պայմանավորված լինի, ոչ թե գեղեցկության, հարմարավետության կամ այլ պատճառներով: Նույնիսկ ԱՀԿ-ն ասում է, որ 60-ից բարձր տարիք ունեցողները պետք է պարտադիր կրեն բժշկական եռաշերտ դիմակներ»,- ասաց Արսեն Թորոսյանը։

  • Կիսվել: