երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Կստեղծվի հայրենադարձների ինտեգրումը պետական մակարդակով իրականացնող 1-ին կենտրոնը. Սինանյան

Կստեղծվի հայրենադարձների ինտեգրումը պետական մակարդակով իրականացնող 1-ին կենտրոնը. Սինանյան

Հայաստանում առաջին անգամ ստեղծվելու է հայրենադարձության և ինտեգրման կենտրոն։ Այս մասին այսօր առցանց ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

Նա նշեց, որ այն կլինի հայրենադարձների ինտեգրումը պետական մակարդակով իրականացնող առաջին կենտրոնը։ ՛՛Ծառայությունները մատուցվելու են արևելահայերենով, արևմտահայերենով, ռուսերենով ու անգլերենով մեկ պատուհանի սկզբունքով` լուծելով հայրենադարձների տարաբնույթ խնդիրները՛՛,-ասաց Սինանյանը։

Ըստ նրա՝ բանակցությունների ընթացքում գրասենյակը կենտրոնի համար ապահովել է վերանորոգված տարածք, որը տրամադրվելու է անհատույց` ՛՛Հովնանյան՛՛ հիմնադրամի կողմից։
Կառավարության նախագիծն այժմ շրջանառության մեջ է

Գրասենյակը, Սինանյանի խոսքով, կազմել է հայրենադարձության գործընթացը համակարգելու առցանց հարթակի տեխնիկական բնութագիրը, կազմվել է կենտրոնի աշխատակիցների վերապատրաստման ձեռնարկ։

Ի դեպ՝ մեկ տարվա ընթացքում գրասենյակն ընդունել է շուրջ 1000 հայրենադարձի, սիրիահայերին տրամադրվել է ավելի քան 100 միջնորդություն անվճար բուժօգնություն ստանալու համար։

Հայրենադարձներին աշխատանքի աջակցության հարցում գործակցել են տարբեր գործընկերների հետ, տեղավորել աշխատանքի` սկսած բուժհաստատություններից մինչև ՏՏ ոլորտի ձեռնարկություններ։

  • Կիսվել: