կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Կստեղծվի բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի վերաբերյալ տեղեկատվական համակարգ

Կստեղծվի բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի վերաբերյալ տեղեկատվական համակարգ

Գործադիրն ընդունել է նաև Քաղաքաշինության կոմիտեի մշակած «Բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի վերաբերյալ տեղեկատվական համակարգ ստեղծելու կարգը հաստատելու մասին» որոշման նախագիծը: Որոշման նպատակն է ստեղծել բնակֆոնդի տեխնիկական վիճակի վերաբերյալ տեղեկատվական համակարգ, որը հնարավորություն կտա իրական ժամանակում ունենալ բնակֆոնդի վիճակի մասին տվյալներ, դուրս բերել առավել վատթար վիճակում գտնվող շենքերի վերաբերյալ տվյալները: Համակարգը կլինի ազգային գեոպորտալին ինտեգրվող բաղադրիչ և կլինի օբյեկտիվ գործիք բնակարանային ֆոնդի վիճակի բարելավմանն ուղղված քաղաքականությունների մշակման, որոշումների կայացման համար։

Ներկայումս բնակարանային ֆոնդի, այդ թվում՝ տեխնիկական վիճակի վերաբերյալ ամբողջական և արդիական տվյալներ առկա չեն. նման տվյալներ հավաքագրվում են մարզերից և Երևանի քաղաքապետարանից հարցումների ձևաչափով: Իսկ իրականացվող քայլերն առավելապես հիմնվում են համայնքների, մարզպետարանների, քաղաքացիների ներկայացրած դիմումների, բողոքների, ահազանգերի վրա:

Հետևաբար, միասնական տեղեկատվական համակարգը կարող է հանդիսանալ արդյունավետ գործիք՝ հիմնախնդրի կանոնակարգմանն ուղղված առավել թիրախային քաղաքականության մշակման, ֆինանսական պլանավորման և համապատասխան ծրագրերի իրականացման համար:

  • Կիսվել: