չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Կրթությունը դեպի հաղթանակ տանող միակ ճանապարհն է. Չոբանյան (լուսանկարներ)

Կրթությունը դեպի հաղթանակ տանող միակ ճանապարհն է. Չոբանյան (լուսանկարներ)

Այսօր մասնակցել եմ «Ապագայի մոդել» խորագրիրը կրող ռազմավարական համաժողովին, որի շրջանակում ծավալուն քննարկումներ ենք ունեցել Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի արդյունավետ աշխատանքի ապագա մոդելի ու տեսլականի, նաև նորարարությունների առևտրայնացման և ներդրումների աջակցմանն ուղղված ծրագրերի շուրջ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԲՏԱ նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը: 
 
«Հայաստանը գիտելիքի, համարձակության, նորարարության կարիք շատ ունի:
 
Կրթական ոլորտում համարձակ մոտեցումն ու նորարարությունը, յուրաքանչյուրի տաղանդը բացահայտելն և իր ներուժն օգտագործելն առաջնային խնդիր է մեր երկրի և պետության համար: Կրթությունը դեպի հաղթանակ տանող միակ ճանապարհն է, ուրիշ ճանապարհ չունենք:
 
Նորարարական գործունեությունը և տեխնոլոգիաները ժամանակակից աշխարհում տնտեսական բարգավաճման հիմնական շարժիչ ուժն են։ Դրանք ոչ միայն հնարավորություն են ընձեռում ապահովելու բնակչության կենսամակարդակի բարձրացումը, լուծելու սոցիալական և բնապահպանական հիմնախնդիրները, այլև հանդիսանում են երկրների աշխարհաքաղաքական, ռազմական և տնտեսական հզորության ու անկախության կարևորագույն հիմնաքարեր»,- գրել է նախարարի պաշտոնակատարը:
 
 

 

  • Կիսվել: