երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
 Կրթությամբ կանխում ենք վաղվա աղքատությունը. վարչապետը կոչով դիմել է երեխաներին և ծնողներին

Կրթությամբ կանխում ենք վաղվա աղքատությունը. վարչապետը կոչով դիմել է երեխաներին և ծնողներին

Հայաստանում առկա սոցիալական պրոբլեմը որակավորման, պրոֆեսիոնալիզմի, հմտությունների ու գիտելիքի պրոբլեմ է եւ այդ պրոբլեմը հնարավոր է լուծել միայն կրթության միջոցով: Այս մասին գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հրապարակել տեսանյութ։

«Սիրելի երեխաներ, սիրելի ծնողներ. ես համոզված եմ՝ Հայաստանում առկա սոցիալական պրոբլեմը որակավորման, պրոֆեսիոնալիզմի, հմտությունների ու գիտելիքի պրոբլեմ է եւ այդ պրոբլեմը հնարավոր է լուծել միայն կրթության միջոցով:

Եթե ոչ այսօրվա, գոնե վաղվա սոցիալական պրոբլեմը պարտավոր ենք լուծել այսօր՝ այդ թվում կրթության միջոցով: Բաց մի թողեք եւ ոչ մի դաս: Այսօրվա կրթությամբ կանխում ենք վաղվա աղքատություն»,- մասնավորապես գրել է վարչապետը

  • Կիսվել: