կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Կրասնոդարում Volkswagen-ի հետ բախվելուց հետո ՎԱԶ-2110 մեքենան բախվել է շենքին.  տուժել են Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիներ

Կրասնոդարում Volkswagen-ի հետ բախվելուց հետո ՎԱԶ-2110 մեքենան բախվել է շենքին. տուժել են Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիներ

Կրասնոդարի կենտրոնում Volkswagen-ի հետ բախվելուց հետո ՎԱԶ-2110 մեքենան բախվել է շենքին, տուժել են Հայաստանի քաղաքացի և Ադրբեջանի երկու քաղաքացիներ, որոնք եղել են նույն մեքենայում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՆԳՆ մամուլի քաղաքային վարչության ծառայությունը:
 
Նշվում է, որ նոյեմբերի 22-ի երեկոյան Volkswagen-ի ղեկին գտնվող 46-ամյա մի կին Կրասնոդարի կենտրոնի խաչմերուկում շրջադարձ է կատարել ոչ իր գծից և բախվել է ՎԱԶ-2110-ին: Մարզային պետավտոտեսչության տվյալներով` բախումից հետո ՎԱԶ-ը շարունակել է ընթացքը և բախվել է Ձերժինսկու փողոցի շենքերից մեկի ճակատամասին։
Հետազոտման համար բուժհաստատություն են տեղափոխվել ավտոմեքենայի վարորդը և երկու ուղևորները` Հայաստանի 20-ամյա քաղաքացի և Ադրբեջանի երկու 19-ամյա քաղաքացի:
Վթարի փաստով կատարվում է վարչական հետաքննություն։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: