ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Կրակոցներ՝ Լոռու մարզում.  տեսախցիկների արձանագրածով հերքվում է ԱԺ պատգամավորի մասնակցությունը նշված միջադեպին

Կրակոցներ՝ Լոռու մարզում. տեսախցիկների արձանագրածով հերքվում է ԱԺ պատգամավորի մասնակցությունը նշված միջադեպին

Երեկ՝ դեկտեմբերի 29-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչությունում և ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ալավերդի քաղաքում կրակոցներ են հնչել:

 Ինչպես հայտմում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Ա. Գուրջանյանը, և Թումանյանի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ա Նահապետյանը: Պարզվել է. որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են: 

Ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են դեպքի վայրը, ապա՝ որոշ հանգամանքներ: Ստացված օպերատիվ տվյալներով՝ ժամը 16:30-ի սահմաններում անձնական հարցերի շուրջ առաջացած վիճաբանության նպատակով պարզաբանումներ ստանալու համար Ալավերդի քաղաքի երկաթգծի կայարանի թաղամասում գտնվող և Լոռու մարզի բնակիչ 35-ամյա Զորայր Շահվերդյանին պատկանող ավտոլվացման կետի մոտ Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Ալեքսանդր Մելիքյանը իր մոտ գտնվող հրազենով մի քանի անգամ կրակոցներ է արձակել Զ. Շահվերդյանի և նշված վայրում վերջինիս հետ կանգնած անձանց ուղղությամբ: 

Ահազանգով դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի խումբը՝ վարչության պետի, տեղակալների և Թումանյանի քննչական բաժնի պետի ու օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:  Դեպքի վայրում աշխատել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագետները: Դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ: Դեպքի փաստով խուլիգանություն և սպանության փորձի հատկանիշներով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները ճշտելու, մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց և Զ. Շահվերդյանին ու Ա. Մելիքյանին ու հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները հայտնաբերել են նաև ականատես վկաների, ովքեր, կարելի է ասել, հաստատել են ոստիկանության ստացված օպերատիվ տեղեկությունները:

 Նախաքննության շահերից ելնելով որոշ մանրամասներ այս պահին չենք հրապարակում: Իսկ այն, որ Լոռու մարզը դարձել է Չիկագո, կարելի է ասել, գույները խտացված է: Վերջին 1 տարում մի քանի աղմկահարույց հանցագործություններ են եղել, և այդ ամենը Լոռու մարզի ոստիկանների ու քննիչների աշխատանքի շնորհիվ ոչ միայն բացահայտվել են, այլև հայտնաբերվել են հիմնական կատարողները, և երեկ համացանցում տեղեկություններ էին տարածվել, թե ծեծի է ենթարկվել Ազգային ժողովի ինչ-որ պատգամավոր:

Օպերատիվ տեղեկություններով անգամ հայտնաբերված տեսախցիկներում հերքվում է ԱԺ պատգամավորի մասնակցությունը նշված դեպքին. նա անգամ կրակոցներից առաջ ու հետո այնտեղ չի եղել: 

  • Կիսվել: