կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կրակոցներ Երևանում. պարկուճն ու գնդակը հայտնաբերվել է ԱԱԾ քննիչի տանը

Կրակոցներ Երևանում. պարկուճն ու գնդակը հայտնաբերվել է ԱԱԾ քննիչի տանը

Armlur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել հուլիսի 22-ին Երեւանում հնչած կրակոցներից։Մասնավորապես մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վերոնշյալ օրը Քաջազնունի փողոցի 5-րդ շենքում կրակոցներ են հնչել, եւ իրավապահները կրակված պարկուճն ու գնդակը հայտնվել է ԱԱԾ քննիչ Սերգեյ Անտոնյանի բնակարանում։Ի դեպ մեզ հասած լուրերի համաձայն՝ հենց ԱԱԾ քննիչ Անտոնյանն էլ իրավապահներին ահազանգել է ու հայտնել է կատարվածի մասին։ Այս իրավիճակում հարց է առաջանում՝ կոնկրետ կրակոցներն ուղղված են եղել ԱԱԾ քննիչի դեմ, թե կատարվածը պատահականություն է կամ միգուցե կոնկրետ մարդիկ քննիչին բան են ցանկացել հասկացնել, հուսանք այս հարցերի պատասխանը կտա տարվող քննությունը։

Նշենք,որ Shamshyan.com-ը գրել էր,որ հուլիսի 22-ին Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ այդ օրը՝ 08:50-ի սահմաններում, անհայտ անձը դեռևս չպարզված ատրճանակից կրակոց է արձակել Քաջազնունի փողոցի շենքերից մեկի բակում, որի հետևանքով վնասվել է այդ շենքի բնակարաններից մեկի հյուրասենյակի առաստաղը:

Գ. Շամյանը տեղեկություններով՝ նշված հասցե են ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խմբերը:

Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության 3-րդ քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Կիրակոսյանի և ավագ քննիչ Ժամկոչյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները նշված բնակարանում հայտնաբերել են կրակված պարկուճ և գնդակ: Նույն օրը դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մի քանի օր շարունակ ոստիկանները, իրականացնելով հսկայածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, դուրս են գալիս ճիշտ հետքի վրա և քիչ առաջ Երևանում հայտնաբերվում է Mercedes G մակնիշի 33 GG 300 համարանիշի ավտոմեքենան ու ապօրինի զենք-զինամթերք պահելու, օգտագործելու և խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով «յաշիկով» հանդերձ, ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխում 2 հոգու:

Ավտոմեքենան տեղափոխվում է Ոստիկանության կենտրոնական բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ բերման ենթարկվածներից մեկի մոտ հայտնաբերվում է «Մակարով» տեսակի մարտական ատրճանակ:

Բերման ենթարկվածները՝ ատրճանակով հանդերձ, ներկայացվում են Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջաների 3-րդ քննչական բաժին:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կրակոց արձակողը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 20-ամյա Միխայիլ Մ.-ն է, իսկ ավտոմեքենան պատկանում է Երևանի բնակիչ 25-ամյա Տ.Մ.-ին: Արդյո՞ք վերջինս կրակոց արձակելու պահին եղել է ավտոմեքենայում թե ոչ, պարզվում է:

  • Կիսվել: