չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Կրակոցներ Առինջ գյուղում. անհայտ զինատեսակից կրակել ու վնասել են Գագիկ Ծառուկյանի հոր անվան դպրոցի ապակիները

Կրակոցներ Առինջ գյուղում. անհայտ զինատեսակից կրակել ու վնասել են Գագիկ Ծառուկյանի հոր անվան դպրոցի ապակիները

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ մայիսի 29-ին, կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղում կրակոցներ են հնչում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղ է ժամանել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ կրակոցները հնչել են Առինջ գյուղում՝ «Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ, Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի հոր՝ Կոլյա Ծառուկյանի անվան միջնակարգ դպրոցի բակում:

 Դեռևս չպարզված հանգամանքներում, անհայտ անձի կողմից անհայտ զինատեսակից կրակելու հետևանքով վնասվել է նույն դպրոցի ապակիները: Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաձգաբանական և ապրանքագիտական փորձաքննություն:

  • Կիսվել: