ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կրակոց Քանաքեռի գերեզմանատան մոտ. պատանի է վիրավորվել

Կրակոց Քանաքեռի գերեզմանատան մոտ. պատանի է վիրավորվել

Հուլիսի լույս 9-ի գիշերը, ժամը 1.40-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդումներ են ստացվել. հրազենային վիրավորումով նախ «Քանաքեռ-Զեյթուն», որտեղից էլ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել Զաքարիա Քանաքեռցու փողոցում բնակվող մի պատանի։

Հիվանդանոցներ մեկնած օպերատիվ խմբերը նախ պարզել են, որ 16-ամյա տղան վնասվածքը ստացել էր Քանաքեռի գերեզմանատան մոտ։ Պատանին իրավապահներին հայտնել է նաև, որ չի ճանաչում իրեն վնասվածք պատճառողին։ Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզները, համագործակցելով Երևան քաղաքի վարչության գործընկերների հետ, պարզել են կրակոցն արձակած անձի ինքնությունը՝ մայրաքաղաքի Լեփսիուսի փողոցում բնակվող 29-ամյա երիտասարդ էր։ Բացատրական աշխատանքն արդյունք է տվել։

Կասկածվողը ոչ միայն գնացել է Քանաքեռ-Զեյթունի բաժին, այլև ներկայացրել կարճեցված փողերով ապօրինի հրացանը։ Նա հայտնել է նաև, որ պատահաբար է կրակել։ Տեղեկությունն իրական է, թե՝ ոչ, կպարզվի քննությամբ։ Հրազենը փաթեթավորվել և ուղարկվել է փորձաքննության։ Հանգամանքները պարզվում են։

  • Կիսվել: