ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կրակել և վնասել էր ավտոմեքենան՝ այդկերպ վրեժ լուծելով մեքենայատիրոջից

Կրակել և վնասել էր ավտոմեքենան՝ այդկերպ վրեժ լուծելով մեքենայատիրոջից

Հունվարի 8-ին ոստիկանության Գորիսի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ 35-ամյա տղամարդը կրակել և վնասել է Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցի շենքերից մեկի բակում կայանված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան:

Բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 17-ին Գորիսի բաժին է ներկայացել 35-ամյա տղամարդը և հայտնել, որ «ԲՄՎի» սեփականատիրոջ հետ ունենալով անձնական խնդիրներ և վստահ լինելով, որ նա կամ այլ անձինք մեքենայում չեն՝ իր անվամբ հաշվառված որսորդական ողորկափող հրացանից մի քանի անգամ կրակել է ավտոմեքենայի վրա՝ ցանկանալով վնասել այն:

Նա ներկայացրել է հանցագործության գործիք հրացանը:
Հանգամանքները պարզվում են։
Կատարվում է քննություն։

  • Կիսվել: