երկուշաբթի, դեկտեմբեր 9
9 / 12 / 2024
«Կոտրած եկեղեցի» և «Խաչի թաղ» հատվածներում թմրամիջոցներ տեղադրող ամուսինները հայտնաբերվել են

«Կոտրած եկեղեցի» և «Խաչի թաղ» հատվածներում թմրամիջոցներ տեղադրող ամուսինները հայտնաբերվել են

Հոկտեմբերի 4-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչությունում և ոստիկանության Գուգարքի բաժի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի Դարպաս գյուղի «Խաչի թաղ» կոչվող տարածքում թմրանյութ է տեղադրում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնում ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, վարչության պետի տեղակալ Մհեր Դավթյանը, ոստիկանության Գուգարքի բաժնի պետ Մելինե Եղշատյանը։

Ժամանում են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները` գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի գլխավորությամբ։ Արդեն նույն օրը՝ ժամը 15։30-ի սահմաններում ոստիկանության Գուգարքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Աշոտ Ավալյանի ստացած օպերատիվ տեղեկություններով ոստիկանները Վանաձոր քաղաքում իրականացնում են հատուկ օպերացիա, որի արդյունքում «Կոտրած եկեղեցի» կոչվող թաղամասում օպերատիվ տվյալներով ստացված կասկածելի «Honda» մակնիշի ավտոմեքենան նկատում են, թե ինչպես է դրա վարորդը փորձում թմրամիջոց տեղադրել նշված վայրում։ Նա, նկատելով ոստիկանության ծառայողներին, ավտոմեքենայի պատուհանից դուրս է նետում փաթեթներ։ Տեղում ոստիկանները ու պարեկները վնասազերծում են նրան և դրսում հայտնաբերվում են կասկածելի 6 հատ փաթեթ, իսկ ավտոմեքենայի սրահում՝ կանաչ և շագանակագույն մի քանի փաթեթներ։

Ոստիկանները նշված վայրից թմրամիջոց պահելու, իրացնելու կասկածանքով ավտոմեքենան տեղափոխում են ոստիկանության Գուգարքի բաժին, ինչպես նաև կասկածյալին, ով Երևանում բնակվող 23-ամյա Հ․ Ն․-ն է։

Անձնական խուզարկությամբ նրա տաբատի գրպանում հայտնաբերվում է «Iphone» տեսակի բջջային հեռախոս, իսկ նրա հետ եղած կնոջ մոտ, ում ինքնությունը նախաքննության շահերից ելնելով չենք հայտնում, նույնպես հայտնաբերվում է «Iphone» տեսակի հեռախոս և արդեն փաստերի ճնշման տակ վերջիններս հայտարարում են, որ հիշյալ փաթեթները տարբեր տեսակի թմրամիջոցներ են, իսկ Հ․ Ն․-ն հայտնում է, որ ինքը դրանք ձեռք է բերել 1 օր առաջ Գյումրի քաղաքի Տեքստիլ թաղամասի բնակչից։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով երեկ՝ հոկտեմբերի 6-ին, ոստիկանության Գուգարքի բաժնի հատուկ պահպանվող տարածք տեղափոխված Հ․ Ն.-ի կողմից վարած «Honda» մակնիշի ավտոմեքենայի խուզարկության ժամանակ Հ․ Ն․-ն վարորդի նստատեղի դիմացի հատվածից ներկայացրել է 1 հատ կանաչ ինքնակպչուն ժապավենով փաթաթած փաթեթ, իսկ փոխանցման տուփի բռնակի մոտ հայտնաբերել են նմանատիպ 1 փաթեթ, ուղևորի նստատեղում էլ եղել են 18 հատ սպիտակ և 3 հատ կապույտ ինքնակպչուն ժապավեններով փաթաթված փաթեթներ։

Ընդհանուր թվով հայտնաբերվել են 23 փաթեթներ, որոնց մեջ առկա են եղել թմրամիջոցներ։

Նշված անձինք, կազմված փաստաթղթերով, ոստիկանության Գուգարքի բաժնից ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ձերբակալվածներն ամուսիններ են։

  • Կիսվել: