կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Կոտայքում արտաքին լուսավորման հենասյունը շրջվել է ավտոմեքենայի վրա․ մալուխները փակել են ճանապարհը

Կոտայքում արտաքին լուսավորման հենասյունը շրջվել է ավտոմեքենայի վրա․ մալուխները փակել են ճանապարհը

Նոյեմբերի 27-ին, ժամը 00:21-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքի հյուրանոցային համալիրներից մեկի մոտակայքում էլեկտրական սյունը շրջվել է ընթացող «Lexus» մակնիշի ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ճանապարհի արտաքին լուսավորման հենասյունը շրջվել է «Lexus» մակնիշի ավտոմեքենայի վրա, ինչի հետևանքով ավտոմեքենան վնասվել է, իսկ մալուխները փակել են ճանապարհը:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և համայնքապետարանի աշխատակիցների հետ մալուխները հեռացրել ճանապարհից:

  • Կիսվել: