կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Կոտայքի մարզում Toyota-ն մխրճվել է ավազով բարձված ЗИЛ-ի մեջ, վիրավորին մեքենայից դուրս են բերել հատուկ տեխնիկայով

Կոտայքի մարզում Toyota-ն մխրճվել է ավազով բարձված ЗИЛ-ի մեջ, վիրավորին մեքենայից դուրս են բերել հատուկ տեխնիկայով

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։15-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 33.5 կմ հատվածում բախվել են Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Արման Վանյանի վարած Toyota Camry և Լոռու մարզի Մրգավետ գյուղի բնակիչ՝ 36-ամյա Արամ Պողոսյանի վարած, ավազով բարձված ЗИЛ մակնիշի ավտոմեքենաները։

Toyota-ի ուղևոր՝ 25-ամյա Ռաֆայել Ղուկասյանը, ում ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի ուղեկցությամբ տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

  • Կիսվել: