ՔՊ–ի հետ համագործակցելու համար Տաթեւի համայնքապետը հեռացվել է «Շանթ Դաշինք» կուսակցությունից
«Շանթ Դաշինք» կուսակցության սույն թվականի մայիսի 18-ի որոշման համաձայն, 2021թ. հոկտեմբերի 17-ին «Շանթ Դաշինքի» ընտրացուցակով համայանքապետ ընտրված Սամվել Լալայանը հեռացվել է կուսակցության շարքերից։ Այս մասին հայտնում են դաշինքի ֆեյսբուքյան էջից։
«Որոշման հիմքում ընկած է Ս. Լալայանի կողմից կուսակցության սկզբունքների և կանոնադրական կետերի խախտումները, ինչպես նաև իշխանությունների հետ պետական-համայնքային սահմանված հարաբերություններից դուրս կապերը։
Հեռացված համայնքապետի քաղաքական հետագա քայլերը չեն կարող ասոցացվել «Շանթ Դաշինք» կուսակցության հետ։
Մեր թիմի համար անխախտելի են սկզբունքայնությունը և այլ արժեքները, որոնք ամրապնդված են թե' ներքին փոխհարաբերություններում և թե' կուսակցության կանոնադրությամբ»,– ասվում է կուսակցության հայտարարության մեջ։