կիրակի, օգոստոս 23
23 / 8 / 2026
Կոտայքի մարզում UAZ մակնիշի բեռնատարում հրդեհ է բռնկվել

Կոտայքի մարզում UAZ մակնիշի բեռնատարում հրդեհ է բռնկվել

Այսօր՝ հուլիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքում ավտոմեքենա է այրվում: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Արթուր Կարապետյանն ու Արտակ Գրիգորյանը: 

Հրշեջ-փրկարարները մարել են UAZ ավտոմեքենայում առաջացած հրդեհը: Այրվել է շարժիչի հատվածը: 

Ըստ նախնական տեղեկությունների բերաբախտաբար տուժածներ չկան: 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Հրազդանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: 

Ոստիկանությունը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը: 

  • Կիսվել: