չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
Կոտայքի մարզում ճակատ-ճակատի բախվել են Opel-ն ու 06-ը. կա վիրավոր

Կոտայքի մարզում ճակատ-ճակատի բախվել են Opel-ն ու 06-ը. կա վիրավոր

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 16-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով:  

Այդ օրը՝ ժամը 17:20-ի սահմաններում, Արամուս գյուղի՝ Տիգրանաձորի խճուղիում բախվել են Կամարիս գյուղի բնակիչներ, 57-ամյա Դերենիկ Նազարյանի վարած Opel մակնիշի և 26-ամյա Հրաչիկ Սարգսյանի վարած ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենաները:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Սարգսյանը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն:  

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: 

  • Կիսվել: