շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կոտայքի մարզում սեփական տանը՝ մահճակալին, հայտնաբերվել է տղամարդու այրված ու մոխրացած դի․ սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ

Կոտայքի մարզում սեփական տանը՝ մահճակալին, հայտնաբերվել է տղամարդու այրված ու մոխրացած դի․ սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ

Այսօր՝ մարտի 12-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Գեղաշեն գյուղի տներից մեկում դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գյուղ են ժամանել Ոստիկանության Կոտայքի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Այվազյանը ու նույն բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Սարգսյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Կոտայքի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի և վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արև Փիլոյանն ու Արաբո Խաչատրյանը։

Ոստիկնանները նշված գյուղի առաջին փողոցի տներից մեկի սենյակում հայտնաբերել են այրված մահճակալ, որտեղ մեջքի վրա պառկած վիճակում հայտնաբերել են նույն տան բնակիչ 52-ամյա Համլետ Բ․-ի այրված, մոխրացած դին։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգողը եղել է մահացածի եղբայրը։ 

  • Կիսվել: