երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Կոտայքի մարզում մոտ 25 տոննա կշռով ապառաժ քարերը թափվել և վնասել են Նուռնուս գյուղը սնուցող գազատար խողովակները

Կոտայքի մարզում մոտ 25 տոննա կշռով ապառաժ քարերը թափվել և վնասել են Նուռնուս գյուղը սնուցող գազատար խողովակները

 Արդեն  4 ժամից ավելի է,  «Գազպրոմ Արմենիա» Աբովյանի ԳԳՄ գազամատակարարման ռեժիմի և վթարավերականգնողական ծառայության աշխատակիցները՝ ծառայության պետ Գևորգ Սաֆարյանի գլխավորությամբ և Կոտայքի մարզի Կոտայքի ճանշինի ծառայողները  Նուռնուս գյուղի վարչական տարածքում պահպանում են վարորդների անվտանգությունը, որպեսզի մոտ 25 տոննա կշռով քարերին ավտոմեքենաների բախում տեղի չունենա, գրում է shamshyan.com-ը:

 Ժամը  17:50-ի սահմաններում Աբովյանի ԳԳՄ ահազանգ է ստացվել, որ քարաթափման հետևանքով վնասվել է Նուռնուս գյուղը սնուցող գազատար խողովակը, ինչի հետևանքով նաև սկսվել է գազի արտահոսք:  Օպերատիվորեն  ժամանած Աբովյանի ԳԳՄ ծառայողները  նախ դադարեցրել են գազամատակարարումը, իսկ այս պահին էլ Կոտայքի ճանշինի  և Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝  խմբի պատասխանատու Գեղամ Ղազարյանի գլխավորությամբ, փորձում են միջոնցեր ձեռնարկել և մասամբ   ճանապարհի եզրին հայտնված այդ մի քանի տոննա կշռով քարերը հեռացնել: 

Ֆոտոլրագրողը  հայտնում է, որ կա նաև վտանգ, որ այլ ապառաժ քարեր նույնպես հնարավոր է  թափվեն, քանի որ տեղանքում այդ քարերը թուլացել և ընկել են անձևրաջրերի պատճառով:  Բարեբախտաբար,  քարաթափման ժամանակ նշված վայրով ավտոմեքենաներ չեն անցնել և տուժածներ չկան:  Այս պահին Աբովյանի ԳԳՄ-ն հենասյուներն է վերանորոգում:  Դեպքի վայր է ժամանել նաև Նուռնուսի  գյուղապետ Մնացական Գևորգյանը:  ՃՈ 2-րդ սպայական գումարտաի 3-րդ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի հանձնարարականով նշված վայր են ժամանել և ծառայություն են կատարում նույն վաշտի 1-ին  դասակի ավագ տեսուչներ  Լևոն Զազյանն ու Ալեքսան Հակոբյանը:

  • Կիսվել: