կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Կոտայքի մարզում Mercedes-ը շշերի գործարանի մոտ բախվել է կամրջի բետոնե հենապատին, այնուհետև՝ ծառին. կան վիրավորներ

Կոտայքի մարզում Mercedes-ը շշերի գործարանի մոտ բախվել է կամրջի բետոնե հենապատին, այնուհետև՝ ծառին. կան վիրավորներ

Այսօր՝ ապրիլի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում, ժողովրդին հայտնի «Շշի Մելո»-ի շշերի գործարանի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի բետոնե հենապատին, առաջ ընթացել, բախվել ծառին և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի շշի գործարանի աշխատակիցները, օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում բուժօգնություն են ստացել, ապա տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչներ Էդուարդ Աղաբեկյանն ու Լավրենտ Գալստյանը: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը: 

  • Կիսվել: