հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Կոտայքի մարզում ինքնասպան է եղել Մեղրաձորի ոսկու ֆաբրիկայի տեխնոլոգը

Կոտայքի մարզում ինքնասպան է եղել Մեղրաձորի ոսկու ֆաբրիկայի տեխնոլոգը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Իսկանդարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունվարի 27-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ինքնասպանության փաստով: Այդ օրը՝ կեսօրին մոտ, Կոտայքի մարզի բնակիչ Հովիկ Հայրապետյանը ահազանգել է ոստիկանության Հրազդանի բաժին և հայտնել, որ իրենց տանը կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել ժամանակավորապես Ծաղկաձորում բնակվող, 47-ամյա Եվգենի Ա.-ն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանը: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է ՀԿԳ ավագ քննիչ Իսկանդարյանը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Եվգենի Ա.-ն ննջասենյակից դռնից պարանով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, որ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկանություն ահազանգած Հ. Հայրապետյանը «Մեղրաձոր Գոլդ» ֆաբրիկայի փոխտնօրենն է, իսկ մահացած Եվգենի Ա.-ն նշված ֆաբրիկայում աշխատում էր որպես տեխնոլոգ:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մահացածը տարիներ առաջ կասկածվում էր մեկ այլ տղամարդու հետ Արարատի ոսկու հանքից առանձնապես խոշոր չափի գողություն կատարելու մեջ և որոշ ժամանակ անց նրա հետ եղած՝ գողության մեջ կասկածվողը Երևանում ինքնասպան էր եղել:

  • Կիսվել: