կիրակի, օգոստոս 23
23 / 8 / 2026
Կոտայքի մարզում բախվել են 26–ամյա վարորդի Mercedes-ն ու 27–ամյա վարորդի Toyota-ն. կան վիրավորներ

Կոտայքի մարզում բախվել են 26–ամյա վարորդի Mercedes-ն ու 27–ամյա վարորդի Toyota-ն. կան վիրավորներ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3--րդ վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունիսի 16-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով, գրում է shamshyan.com-ը:

Այդ օրը՝ ժամը 17:00-ի սահամաններում Հացավան-Գառնի–Բանավան ավտոճանապարհի խաչմերուկում բախվել են Գառնի գյուղի բնակիչ, 26-ամյա Արսեն Ս.-ի վարած Mercedes մակնիշի և Երևանի բնակիչ, 27-ամյա Լիլիթ Ն.-ի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota-ի ուղևոր, Երևանի բնակիչներ, 22-ամյա Արթուր Շ.-ն, 30-ամյա Անի Ս.-ն և Mercedes–ի ուղևոր, Գառնի գյուղի բնակիչ, 18-ամյա Քաջիկ Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գառնի» առողջապահական կենտրոն, իսկ ժամեր անց Անի Ս.-ն տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել էին նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: 

  • Կիսվել: