ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կոտայքի մարզում 60-ամյա տղամարդը ալեհավաքը ուղղելու նպատակով աստիճաններով վեր բարձրանալիս վայր է ընկել ու ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել

Կոտայքի մարզում 60-ամյա տղամարդը ալեհավաքը ուղղելու նպատակով աստիճաններով վեր բարձրանալիս վայր է ընկել ու ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունիսի 26-ին Կոտայի մարզում տեղի ունեցած ողբերգական դեպքի փաստով։ Այդ օրը, ժամը 21։50-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Պռոշյան գյուղից իրենց մոտ են տեղափոխել մի քաղաքացու, ով կարճ ժամանակ անց հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է։

  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ մահացածը Պռոշյան գյուղի բնակիչ՝ 60-ամյա Տիգրան Տ-ն էր, ով նույն օրը, ժամը 18։30-ի սահմաններում իրենց շենքի՝ իրեն պատկանող ալեհավաքը ուղղելու նպատակով փայտե աստիճաններով վեր բարձրանալիս աստիճանից անզգուշաբար վայր է ընկել և ստացած վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Փաստի առթիվ հետաքննիչի կողմից նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ 

  • Կիսվել: