չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Կոտայքի մարզում 06-ը 80 մետր գլորվելով, բախվել է ապառաժ քարերին և հայտնվել ձորում. կան վիրավորներ

Կոտայքի մարզում 06-ը 80 մետր գլորվելով, բախվել է ապառաժ քարերին և հայտնվել ձորում. կան վիրավորներ

Այսօր՝ ապրիլի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:   Ժամը 17:00-ի սահմաններում, ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենան, Երևան-Սևան ավտոճանապարհի 20 կմ-ին, դեռևս անհայտ հանգամանքներում, դեպի Սևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երթևեկությունը կարգավորող ցուցանակին, կոտրել այն և մոտ 80 մետր մի քանի պտույտ գլորվելով, բախվել ապառաժ քարերին և հայտնվել ձորում:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:   Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Աբովյանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը:  

Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:   Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանը:  

Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Տիգրան Քաթանջյանի գլխավորությամբ:   Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:   Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը: 

  • Կիսվել: