հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Կոտայքի մարզպետը Չինաստանի դեսպանին է ներկայացրել մարզի զարգացման հնարավորություններն ու պոտենցիալը

Կոտայքի մարզպետը Չինաստանի դեսպանին է ներկայացրել մարզի զարգացման հնարավորություններն ու պոտենցիալը

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին և նրա գլխավորած պատվիրակությանը։
 
«Ողջունելով և շնորհակալություն հայտնելով դեսպանին Կոտայքի մարզ կատարած այցի համար՝ կարևորել եմ երկու երկրների միջև մինչ այժմ ձևավորված ամուր կապերը՝ ընդգծելով դրանց հետագա խորացման ուղղությամբ երկուստեք իրականացվելիք քայլերի անհրաժեշտությունը:
 
Դեսպանին եմ ներկայացրել մարզի զարգացման հնարավորություններն ու պոտենցիալը՝ առանձնացնելով հատկապես կրթության, մշակույթի, սպորտի, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտները:
 
Դեսպանն իր հերթին նշել է, որ ծանոթ է մարզում զարգացող մի շարք ճյուղերի և բազմաթիվ ուղղություններով ակնկալում է հետագա համագործակցություն հատկապես Հայաստանի և Չինաստանի քաղաքների միջև կապերի խորացման կոնտեքստում՝ շեշտադրելով համագործակցության հնարավորություն Չինաստանի քաղաքների և մարզի Հրազդան, Ծաղկաձոր, Աբովյան, Գառնի համայնքների միջև:
 
Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնել դեսպանին Հայաստանի համար այս դժվարին ժամանակահատվածում մեր կողքին լինելու և համակողմանի աջակցության համար:
 
Դեսպանի հետ այցելել ենք նաև մարզում գործող «Ռեյր Արմենիա» ջրերի գործարան, շրջել տարածքում, ծանոթացել արտադրական ծավալներին»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Կոտայքի մարզպետը:

 

  • Կիսվել: