հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Կոտայքի մարզպետարանը հորդորում է չտարածել իրականության հետ որևէ աղերս չունեցող տեղեկատվություն. պարզաբանում

Կոտայքի մարզպետարանը հորդորում է չտարածել իրականության հետ որևէ աղերս չունեցող տեղեկատվություն. պարզաբանում

Կոտայքի մարզպետարանը պարզաբանում է տարածել, որում նշված է.

 

«Այսօր առավոտյան Hraparak.am լրատվական կայքում տեղադրվել է «Ռոմանոս Պետրոսյանի և ԲԿ տնօրենի կոնֆլիկտը չի հարթվում» վերտառությամբ հոդված, որում առկա է իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն, ինչի առնչությամբ Կոտայքի մարզպետարանը հարկ է համարում պարզաբանել հետևյալը.

«Հրազդանի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Հախվերդյանը 2020 թվականի հունիսի 26-ից ոչ թե գտնվում է արձակուրդում, այլ համաձայն «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, առողջական խնդրի պատճառով գտնվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ և նրա աշխատանքի չներկայանալը պայմանավորված է հենց այդ հանգամանքով»:

 

Միաժամանակ, հայտնում ենք, որ Կոտայքի մարզպետարանը իր ենթակայության հաստատությունների հետ հարաբերությունները չի պայմանավորում անձերով:

Ըստ այդմ, ԶԼՄ մեր գործընկերներին հորդորում ենք չտարածել իրականության հետ որևէ աղերս չունեցող, չճշտված տեղեկատվություն և զերծ մնալ անհարկի շահարկումներից»:

  • Կիսվել: