շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կորոնավիրուսը Հայաստանում. վարակվելու 53 նոր դեպք, 2 մահ մեկ օրում

Կորոնավիրուսը Հայաստանում. վարակվելու 53 նոր դեպք, 2 մահ մեկ օրում

Հայաստանում հուլիսի 5-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 53 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 225606 դեպքի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1 205632 վերջին մեկ օրում` 3907 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 2782 պացիենտ. Մեկ օրում նվազել է 14-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 217198 անձ` վերջին մեկ օրում 67 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների թիվը 4527 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1101 է:

  • Կիսվել: