շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Կորոնավիրուսը հատուկ վտանգավոր վարակ չէ. Թորոսյան

Կորոնավիրուսը հատուկ վտանգավոր վարակ չէ. Թորոսյան

Նորից եմ կրկնում, որ կորոնավիրուսը հատուկ վտանգավոր վարակ չէ:  Հատուկ վտանգավոր վարակները հայտնի են մեզ՝ իրենց 50 տոկոս մահացությամբ: Զարմանում եմ, որ իմ տված բացատրությունները կրկին հարց են առաջացնում: Այս մասին այսօր Ազատության ուղիղ եթերում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նա անդրադարձավ նաև ՀՀ եկած մարդկանց և նրանց մեկուսացնելու հարցին:

՛՛Բոլոր պատշաճ և կիրառելի միջոցառումներն իրականացվել են՝ ի հակառակ այն պնդումների, թե ինչու բոլոր եկածները չեն մեկուսացվել՛՛,-ասաց նախարարը:

Թորոսյանի խոսքով՝ Հայաստան եկել են տասնյակ հազարավոր մարդիկ, որոնց հնարավոր չէ մեկուսացնել: Նրանք գտնվել են բժշկական վերահսկողության տակ այնքանով, որքանով հնարավոր էր: ՛՛Եթե համեմատվենք այլ երկրների հետ, մենք շատ ավելին ենք արել՛՛-,նշեց նա:

  • Կիսվել: