ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Կորոնավիրուսը հարվածեց նաև ծաղկի բիզնեսին. գործարարները ծաղիկները տարել են պանթեոն (տեսանյութ)

Կորոնավիրուսը հարվածեց նաև ծաղկի բիզնեսին. գործարարները ծաղիկները տարել են պանթեոն (տեսանյութ)

Ինչ–որ մարդիկ մեծ քանակությամբ թանկարժեք ծաղիկներ են դրել Կոմիտասի անվան պանթեոնում ամփոփված հայ մեծերի հուշաքարերին ու հուշարձաններին, գրում է Sputnik Արմենիան։

Կոմիտասի անվան պանթեոնն այսօր անսովոր տեսք է ստացել։ Մադիկ մեծ քանակով ծաղիկներ են խոնարհել հայ մեծերի գերեզմաններին ու հուշարձաններին։

Պանթեոնի գրեթե ողջ տարածքը ծածկված է գույնզգույն, գեղեցիկ ու ակնհայտորեն թանկարժեք վարդերով։

Որոշ տեղեկությունների համաձայն` հիշատակի այս յուրօրինակ ակցիայի հեղինակները Հայաստանում գործող ծաղկի ջերմոցների սեփականատերերն են։

Կորոնավիրուսով պայմանավորված` Հայաստանում թերևս կանգ է առել նաև ծաղկի վաճառքը։ Այդ բիզնեսով զբաղվողներն այսկերպ փորձել են արժևորել իրենց արժեզրկված արտադրանքը։

Կոմիտասի թանգարան–ինստիտուտից Sputnik Արմենիային հայտնեցին, որ նախաձեռնության հեղինակը Հայաստանում հոլանդական վարդեր աճեցնող ամենախոշոր ջերմատնային RoseArt ընկերությունն է։

Ընդ որում, ակցիան միայն Կոմիտասի անվան պանթեոնով չի սահմանափակվելու։ Ջերմատունը նմանատիպ ակցիաներ է կազմակերպելու նաև Եռաբլուրում և քաղաքային պանթեոնում։

  • Կիսվել: