ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կորոնավիրուսով վարակվածներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է. նրանցից մեկը ԱՄՆ քաղաքացի է. Փաշինյան

Կորոնավիրուսով վարակվածներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է. նրանցից մեկը ԱՄՆ քաղաքացի է. Փաշինյան

«Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ, հույս ունեմ առողջ եք բոլորդ»,- կառավարության նիստն այսօր այս խոսքերով սկսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որից հետո ներկայացրեց Հայաստանում կորոնավիրուսի վերաբերյալ վերջին տվյալները

Վարչապետը նշեց, որ Հայաստանում արդեն իսկ կա  290 ախտորոշված դեպք, երկու պացիենտի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

«Նրանցից մեկn ԱՄՆ քաղաքացի է, այսինքն՝ ազգությամբ հայ չէ, մյուսը ՀՀ քաղաքացի է։ Երկուսն էլ գտնվում են տարիքային բարձր խմբում, 75-ից բարձր տարիք ունեն։ Նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ այս ընթացքում բուժվել է 18 քաղաքացի, մեկուսացումից դուրս է եկել մոտ 100-ը, այսինքն՝ նրանք չեն էլ հիվանդացել։ Փաշինյանի խոսքով՝ այսօր էլ սպասում են առողջացման և ապամեկուսացման դեպքերի։

 

  • Կիսվել: