ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կորոնավիրուսով վարակված 679 հիվանդ ծանր վիճակում է

Կորոնավիրուսով վարակված 679 հիվանդ ծանր վիճակում է

Վերջին մի քանի օրերի ընթացքում կորոնավիրուսային հիվանդության հետ կապված իրավիճակը մեզ մոտ կարծես ավելի է սրվում: Ըստ մասնագետների՝ դա կապված է վիրուսի դելտա շտամով, որը, տարածվելով Հնդկաստանում, արդեն գրանցվել է նաև Հայաստանում:

Հիվանդության դեմ ստացիոնար բուժում ստացող քաղաքացիների ընդհանուր թիվը կազմում է 1712: Այս մասին փոխանցեց առողջապահության նախարարի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը:

51 քաղաքացի միացված է թոքային օդափոխման սարքերին, ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 135 պացիենտ, 679 քաղաքացու վիճակը ծանր է: Վերակենդանացման 286 մահճակալներից զբաղված են 271-ը:

Այսօրվա դրությամբ՝ ժամը 14:00-ի տվյալներով, վերապրոֆիլավորված հիվանդանոցների թիվը կազմում է 4-ը:

 

  • Կիսվել: