չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Կորոնավիրուսից մահացել է «Անտարես»-ի հրատարակիչ Արմեն Մարտիրոսյանի հայրը

Կորոնավիրուսից մահացել է «Անտարես»-ի հրատարակիչ Արմեն Մարտիրոսյանի հայրը

Հրատարակիչ, հասարակական գործիչ Արմեն Մարտիրոսյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ կորոնավիրուսից մահացել է իր հայրը։

«Այսօր 77 տարեկանում կորոնավիրուսից մահացավ հայրս՝ Աքիլես Մարտիրոսյանը։ Ընտանիքի որոշմամբ, հոգեհանգստի արարողություն չի կազմակերպվի, իսկ հուղարկավորությունը տեղի կունենա միայն ընտանիքի մասնակցությամբ»,- գրել է նա:

Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ հայրը վերակենդանացման բաժանմունքում է, իսկ մյուս հարազատները բուժում են ստանում տանը:

  • Կիսվել: